Հասարակություն

Գևորգ Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Վայոց ձորի Արենի համայնքում մասնակցեցի Արենի գինու փառատոնին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Փառատոնն այս տարի անց է կացվել 16-րդ անգամ՝ գինեգործության բնօրրանում միավորելով գինեգործներին, գինեսերներին և Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։

Փառատոնն անցկացվում էր ՀՀ Կառավարության աջակցությամբ»։