Հասարակություն

«Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

«Սիրելի՛ ուսուցիչներ, հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ուսուցչի միջազգային օրը: Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու այն կարևոր դերի մասին, որն ունեն ուսուցիչները սերունդների կրթման գործում:

Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց: Ուզո՞ւմ ենք ունենալ լավ ապագա, պետք է ունենանք պետությունը սիրող, կրթված ու պահանջատեր երիտասարդություն, որի ձևավորման ու կայացման «բեռն» էլ դրված է մեր ուսուցիչների ուսերին: Վստահ եղեք, այդ բարդ ճանապարհին Հայաստանի իշխանությունները կանգնած են ձեր կողքին, որպեսզի միասին հասնենք ցանկալի արդյունքին:

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ բեղմնավոր աշխատանքային գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության եւ պայծառ ապագայի»: