Հասարակություն

Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» հրամանատարներից մեկի ոչնչացման մասին

Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» հրամանատարներից մեկի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Բեյրութում ոչնչացրել է «Հըզբոլլահ» շարժման կապի ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Ռաշիդ Սաքաֆիին։

«Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական տվյալների վրա հիմնված ճշգրիտ հարված են հասցրել Բեյրութի շրջանում՝ ոչնչացնելով Մոհամմադ Ռաշիդ Սաքաֆիին, որը պատասխանատու է «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության հաղորդակցման ցանցերի համար»,-  ասվում է Ցախալի հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական