Դադարեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները. քիչ առաջ ԲԴԽ-ն հրապարակել է որոշումը` բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության կարգապահական վարույթը։ ԲԴԽ-ի գնահատմամբ, դատավորն էական կարգապահական խախտում է թույլ տվել։
Հիշեցնենք որ Վահե Միսակյանը Սերժ Սարգսյանի գործով դատավորն էր, որը արդարացրել էր դիզվառելիքի հափշտակության գործով անցնող ՀՀ երրորդ նախագահին։
Նրա նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատաքննության ժամկետները խախտելու համար։ Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, և դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիս ամսին։