Պաշտպանության նախարարությունից Radar Armenia-ն տեղեկացել է, որ ԶՈւ շարքերը 6-ամսյա ժամկետով համալրել է իգական սեռի 3 զինծառայող։
Նրանցից մեկը՝ Միլենա Ենոքյանը, ծառայության սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ արձակվել է պահեստազոր, սակայն դիմել ու մասնակցել է ՊՆ Վ. Սարգսյանի անվ․ ռազմական ակադեմիայի ընդունելության քննություններին և այժմ հանդիսանում է կուրսանտ․
«Ներկայումս զինված ուժերում շարքային կազմի պարտադիր զինծառայություն է անցնում իգական սեռի 2 զինծառայող, որոնք զորակոչվել են 2024թ․ ամառային զորակոչի շրջանակներում»։
Հիշեցնենք՝ 2023թ. ապրիլի 21-ի կառավարության որոշմամբ Հայաստանում կանայք կամավոր հիմունքներով կկարողանան ներգրավվել պարտադիր զինվորական ծառայության մեջ։
Հայկ Մագոյան