Հասարակություն

Պետդեպի տեղակալի հետ քննարկվել է կիբերանվտանգության ոլորտում ԱՄՆ ռազմավարությունը

Պետդեպի տեղակալի հետ քննարկվել է կիբերանվտանգության ոլորտում ԱՄՆ ռազմավարությունը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբերտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները:

«Իմ խոսքում ներկայացրել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։

Ջենիֆեր Բեչըսը, իր հերթին, անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը՝ ընդգծելով հուսալի թվային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը»,- գրել է ԲՏԱ նախարարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական