Սպորտ

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ։

Ավելի քան 30 տարի մարզակառույցի բռնցքամարտիկները մարզվել են բետոնային հատակի վրա։ Մարզադպրոցի մարզիչները վերջերս դիմել էին ֆեդերացիայի նախագահին, ով էլ անմիջապես կարգավորել է խնդիրը։