Լոռու և Տավուշի մարզերի՝ ջրհեղեղից տուժած տնտեսվարողները 300 մլն դրամ աջակցություն կստանան։ Նշված գումարը հավասարաչափ բաշխվելու է 3-րդ և 4-րդ եռամսյակների միջև։ Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ շահառուների պլանավորվող թիվը շուրջ 150 է.
«Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրվել են գնահատող հանձնաժողովի կողմից։ Տեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների ցանկերը ներկայացվել են ՏԿԵ նախարարության կողմից, տնտեսվարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ՊԵԿ-ի կողմից, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է քաղաքաշինության կոմիտեն, ըստ որի՝ առանձնացրել էինք տնտեսվարողների կրած վնասների երեք մակարդակ՝ ցածր, միջին և բարձր»,- ասել է նա: