Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում Բ. Պողոսյանը քննարկել է Հայաստանում բարձրագույն կրթության որակի բարձրացմանը նպաստող ՀԱՀ-ի կողմից իրականացվող քայլերը։
Համալսարանի նախագահը դեսպանին է ներկայացրել ՀԱՀ-ի կողմից իրականացվող կրթական և նորարարական ծրագրերը, համալսարանի զարգացման հեռանկարները։ Դեսպան Մակունցը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ամերիկյան բուհերի և Հայաստանում ամերիկյան համալսարանի միջև կապերի ստեղծմանն ու համագործակցության ամրապնդմանը։