Հասարակություն

Փորձել է կաշառել պարեկներին՝ առաջարկելով 5000 դրամ

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հոկտեմբերի 1-ի ժամը 16.00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 30-րդ կմ-ին, սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան:

Երևանի բնակիչ 54-ամյա վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար փաստաթղթի հետ պարեկներին է ներկայացրել 5000 դրամ:

Նա ձերբակալվել և, տրանսպորտային միջոցով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: