Ջերմուկում Գնդեվազի 70-ամյա բնակիչ է մահացել, երբ ծառը կտրելիս այն ընկել է նրա վրա։
Radar Armenia-ն ՆԳՆ-ից տեղեկացավ, որ հոկտեմբերի 2-ին, ժ․10։08, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկում տղամարդու վրա ծառ է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժ․10.00 Գնդեվազ գյուղի 70-ամյա բնակիչն Արփա գետի աջ հատվածում փորձել է բարդի հատել, որն էլ, կտրելու ընթացքում, ընկել է վրան, ինչի հետևանքով մահացել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն:
Հայկ Մագոյան