Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA և Master վճարահաշվարկային համակարգերի հետ և շարունակում ակտիվ աշխատել, որպեսզի հաճախորդներն ստանան սպասարկման լավագույն պայմանները։
Այս պահին հասանելի են ԱրՔա Կլասիկ, Վիզա Կլասիկ, Վիզա Գոլդ և Վիզա Ինֆինիտ քարտերը, որոնց ձեռքբերումը հնարավոր է ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:
Նոր քարտերն առանձնանում են իրենց յուրահատուկ տեսքով, դրանցում պատկերված են ակններ, որոնք խորհրդանշում են ապագայի զարկերակն զգալու տեսլականը։ Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քարտի ստեղծման վրա առանձնահատուկ աշխատանք է տարվել արտիստների կողմից, որպեսզի քարտապաններն իրենց յուրատիպ զգան․ «Քարտերի վրա պատկերված ակններն ու գունային լուծումները կառանձնացնեն մեր քարտապաններին։ Առաջիկայում հասանելի կլինեն ApplePay և GooglePay վճարային ծառայությունները, ինչպես նաև նոր քարտատեսակները։ Աշխատում ենք ամեն օր՝ ջանալով գերազանցել ժամանակակից հաճախորդի բոլոր սպասումները», - ասել է նա։