Հասարակություն

«Երկու կողմերի երկարաժամկետ շահերը կապահովվեն». Մոհհամադ Ռեզա Արեֆ

Հայաստանում բնակվող իրանցիները պետք է փորձեն երկարաժամկետ տեսանկյունից առաջ տանել երկու երկրների միջև փոխգործակցությունը. Երևանի Կապույտ մզկիթում հայաստանաբնակ իրանցիների հետ հանդիպմանն ասել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը.

«Հայաստանն իր ուրույն տեղն ունի Իրանի միջազգային հարաբերություններում, և մենք երբեք տարաձայնություններ չենք ունեցել մեր հյուսիսային հարևանի հետ։ Համատեղ նախագծերը պետք է հնարավորինս շուտ մշակվեն և իրականացվեն՝ չնայած դժվարություններին։ Դա Հայաստանի հետ կարելի է անել որպես լավ և կայուն գործընկեր։ Երկու կողմերի երկարաժամկետ շահերը կապահովվեն»,-ասել է նա։