Հասարակություն

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

Վարչապետի որոշմամբ՝ Վիգեն Մեսրապյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Վիգեն Մեսրոպյանին ազատել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ Մեսրոպյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թ. հունվարի 14-ին։