Հասարակություն

Ucom-ը հայտնում է կապի խնդրի կարգավորման մասին

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ ֆիքսված կապի, մասամբ նաև շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների մոտ առկա էր տեխնիկական խնդիր, որն արդեն կարգավորվել է:

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար և վստահեցնում, որ մեր աշխատակիցներն ամեն բան արել են, խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար»,- ասված է հաղորդագրությունում։