Հասարակություն

ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Լևոն Սահակի Սահակյանի թեկնածությունը:

Լևոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը` իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա անդրադարձել Կենտրոնական բանկի  հիմնական խնդիրներին, խոսել դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության առկա վիճակից: Լևոն Սահակյանը վստահեցրել է` այդ պաշտոնում ընտրվելու պարագայում առաջնորդվելու է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և «Կենտրոնական բանկի մասին» օրենքով` ԿԲ խորհրդի առջև դրված խնդիրների իրագործմամբ:

Թեկնածուն  պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին կրիպտոարժույթի կանխիկացման հարցին և դրա նկատմամբ վերահսկողության բացակայությանը, Հայաստանում հիպոտեկային վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառներին, ԿԲ խորհրդի անդամի աշխատանքին և այլն: