Հասարակություն

Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ

Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, ինչպես նաև այն, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրերից տեղափոխվել և Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հարակից ճանապարհահատվածում, հետիոտնի համար գործող լուսացույցի մոտ տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ, իսկ Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղում՝ հետիոտնի համար գործող լուսացույցից հետո՝ դեպի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհ, որտեղ երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։

Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 7-ից։

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական