Հասարակություն

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում։

Ազդարարման հարթակի՝ azdararir.am-ի միջոցով ստացված ազդարարումների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ արշավն արդեն տվել է իր դրական արդյունքները՝ գրեթե 10 անգամ աճել է ազդարարման դեպքերի քանակը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս Ազգային ժողովում հայտնել է, որ ավելացել են թե՛ ազդարարման քանակական, թե՛ որակական ցուցանիշները։

Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում Գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին:

Ըստ azdararir.am-ի՝ օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգվել է ազդարարումների 57.88 տոկոսը։

Նշենք, որ 2024թ․ հոկտեմբերից նախատեսվում է իրականացնել հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման աշխատանքներ տիմերի և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների, աշակերտների, ուսուցիչների, ինչպես նաև ուսանողների հետ։