«Արթմեդ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող կալանավորված անձ Կ.Հ.-ն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հիշյալ կենտրոնից դիմել է փախուստի: Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեցին Քրեակատարողական ծառայությունից։
«Դեպքի առթիվ հաղորդում է տրվել ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին: Կ.Հ.-ի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ»,- նշեցին հիմնարկից։