Շիրակի մարզի Ախուրյանի Կառնուտ բնակավայրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նորակառույց մանկապարտեզը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկա է գտնվել Կառնուտի մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։
«Տիպային մանկապարտեզը, որ նախատեսված է 50 երեխայի համար, կառուցվել է սուբվենցիոն ծրագրով և գումարի 70 տոկոսը հատկացրել է պետությունը։ Մեր կառավարության որդեգրած գիտելիքահեն, կրթության զարգացմանը նպաստող քաղաքականության հստակ ապացույցը «300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին»,- ներկաներին ողջունել, շնորհավորել Շիրակի մարզպետը։
Նշենք, որ Կառնուտի մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, նախատեսված է 50 երեխայի համար: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է եղել, գումարի 70 տոկոսը տրամադրել է պետությունը, 30 տոկոսը՝ համայնքը։