Հասարակություն

Սանոսյանն այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուշադրության կենտրոնում է նաև հանքարդյունաբերության ոլորտը:

Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

Սյունիքում նախարարն իր տեղակալ Հովհաննես Հարությունյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»։

Սանոսյանին տեղում ներկայացրել են կոմբինատում կատարված մեծածավալ աշխատանքներն ու ներկայում ընթացող աշխատանքները։

Այնուհետև պաշտոնյաները եղել են նաև հանքախորշում, որտեղ ներկայացվել է հանքարդյունագործական գործընթացը, խոսվել առաջիկա անելիքների ու հետագա ծրագրերի մասին։