Հասարակություն

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել Սիսիանի, Բռնակոթի, Դարբասի, Կապանի, Նորաշենիկի, Քաջարանի և Մեղրու պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և բուժակ֊մանկաբարձական կետի բուժաշխատողների հետ։

Քննարկման թեման էր առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները, դրանց լուծման և զարգացման ուղիները։ Փոխնախարարն անդրադարձել է կատարողականներին, բոնուսային համակարգին, իմունականխարգելման գործընթացին։

Ջումայանը Մեղրիում` Լոֆթ կենտրոնում հանդիպել է Մեղրիի բժշկական կենտրոնի թիմի հետ։ Այստեղ առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի և Արմեդ էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ ներկայացրել է համակարգի նոր գործիքները և քննարկել էլեկտրոնային առողջապահության հետագա քայլերը։ Ջումայանը Մեղրիի ԲԿ֊ում նաև պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։