Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Խոյ համայնքում իրականացվել և իրականացվում են կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, հայտնում են ՏԿԵՆ-ից։
Գազաֆիկացվել է Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրը (մ/ճ և ց/ճ գազատար)
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 75.15 մլն դրամ արժեքով՝ 45% Կառավարության, 55% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ծրագրի իրականացման արդյունքում կգազաֆիկացվի Խոյ համայնքի միակ չգազաֆիկացված Լեռնամերձ բնակավայրը։ Ծրագրով նախատեսվում է հարևան Ամբերդ բնակավայրի բաշխիչ ցանցից մինչև Լեռնամերձ բնակավայրի կենտրոնական հատված անցկացնել 4500մ գազատար, այնուհետև կառուցել ներհամայնքային ցանցը՝ 2500մ երկարությամբ։ Ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնամերձ բնակավայրի թվով 525 բնակիչ կամ 101 տնտեսություն։
Գազիֆիկացվում են նաև Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցները:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 38 մլն. դրամ արժեքով, որից 45%-ը Կառավարության, 55%-ը համայնքի մասնաբաժինն է:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ծրագրի արդյունքում կգազաֆիկացվեն Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցները՝ 2524գծ.մ երկարությամբ, ծրագրի շահառուն՝ 48 տնտեսություն։
Խոյ համայնքի Այգեշատ, Ամբերդ, Ծիածան, Ծաղկունք, Արագած, Դողս, Հովտամեջ բնակավայրերում վերակառուցվում են ներտնտեսային ոռոգման ջրագծերը:
2023 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում, 60% Կառավարության, 40% համայնքի համաֆինանսավորմամբ, 2024 թվականի ընթացքում ավարտվել են հետևյալ բնակավայրերի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցման աշխատանքները.
Դողս բնակավայր- 18․7 մլն դրամ, երկարությունը՝ 0.2կմ, 23հա հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, որից կօգտվի շուրջ 54 տնտեսություն։
Հովտամեջ բնակավայր- 33․6 մլն դրամ, երկարությունը՝ 0.5կմ, 67հա հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, որից կօգտվի շուրջ 78 տնտեսություն։
Ընթացքի մեջ է՝
Ամբերդ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցումը - 115․15 մլն դրամ, երկարությունը՝ 3կմ, 98հա հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, որից կօգտվի շուրջ 105 տնտեսություն։
Հայթաղ գյուղում իրականացվում է մանկապարտեզի վերակառուցում և ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության կառուցում:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 216.2 մլն դրամ արժեքով՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ծրագրով նախատեսվում է Հայթաղ բնակավայրում հիմնանորոգել և ընդլայնել մանկապարտեզը՝ 540քմ մակերեսով, բարեկարգել 250քմ մակերեսով տարածք։ Ծրագրի արդյունքում նախատեսվող սաների թիվը՝ 90։
Իրականացվում են նաև Արագած գյուղի մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգման և ջեռուցման աշխատանքները:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 58.5 մլն. դրամ է, որը ֆինանսավորվում է 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ծրագրի արդյունքում կվերանորոգվեն Արագած գյուղի մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերը, կանցկացվի ջեռուցման համակարգ՝ 600քմ մակերեսով, նախատեսվող սաների թիվը՝ 80։
2022 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում իրականացվել են Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը 51.3 մլն դրամ է, որը ֆինանսավորվել է 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 թվականին և շենքը շահագործման է հանձնվել:
Այգեշատ բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է 1968-1970 թվականներին, շենքը երբևէ չի վերանորոգվել։ Ծրագրով իրականացվել են խոհանոցային մասի տանիքի ամբողջական վերանորոգում, պատուհանների և դռների փոխարինում, լուսավորության, կոյուղու ջրագծերի, ջեռուցման համակարգի անցկացում, պատերի բարեկարգում, հատակի մասնակի սալիկապատում և լամինատային հատակի փոխարինման աշխատանքներ՝ ընդհանուր մակերեսը 666․3քմ, բարեկարգվող տարածքի մակերեսը՝ 150քմ։ Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։