Հասարակություն

Բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «Գազելն»-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Սեպտեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դաշտավան բնակավայրում Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 473՝ Երևան-Դարբնիկ երթուղին սպասարկող, այդ պահին կանգառում ուղևոր իջեցնելու նպատակով կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։