Սեպտեմբերի 28-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Համո Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված դպրոցի 2-րդ հարկում գտնվող փայտագործության դասասենյակում:
Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է։