Հասարակություն

«Fit Kentron»-ը հրավիրում է բացօթյա մարզումների

Կենտրոն վարչական շրջանից հայտնում են․

««Fit Kentron»-ը սկսում ենք Կենտրոն վարչական շրջանում, և բոլորիդ սիրով հրավիրում ենք բացօթյա մարզումներին։

Սա քո հնարավորությունն է ակտիվ ու առողջ ապրելակերպը դարձնել առօրյայիդ մի մասը: Մուտքն ԱԶԱՏ է, ու մենք սպասում ենք հենց քեզ :

Մարզվում ենք ամեն շաբաթ և կիրակի՝Gold’s Gym-ի փորձառու մարզիչների հետ միասին: Արի, որպեսզի միասին աշխատենք մեր ֆիզիկական վիճակը բարելավելու և մարզման բազային հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ:

Արագ գրանցվիր և ծանոթացիր օրակարգին ու ժամերին հետևյալ հղմամբ»։