Հասարակություն

Դեսպանը երախտագիտություն է հայտնել Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«Դեսպան Քվինն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար:

Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության»: