Հասարակություն

Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, երթուղային ավտոբուսից ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսի շարժիչի հատվածում: Բարեբախտաբար, վարորդ Հարություն Հովհաննիսյանը շուտ է նկատել և ահազանգել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: