Սեպտեմբերի 26-ին Մոսկվայում»ոսկվայում «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը սեպտեմբերի 26-ին Մոսկվայում բանակցություններ է վարել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի պետ Պետրոս Մարտիրոսյանի հետ։
Կողմերը քննարկել են երկրներում առկա բուսաբուծական և անասնապահական արտադրանքի վերահսկման համակարգերը: Սերգեյ Դանկվերտը ևս մեկ անգամ կարևորել է արտահանվող ապրանքների, ինչպես նաև արտադրական հարթակների նկատմամբ վերահսկողության համակարգի նկատմամբ մոտեցումների համարժեքությունը:
Ներկայումս Ռուսաստանի պատվիրակությունը ստուգումներ է անցկացնում կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններում՝ Ռուսաստան ներմուծման համար նախատեսված ապրանքների արտադրության, վերամշակման, պահեստավորման և առաքման վայրերի համատեղ հետազոտություն անցկացնելու և կաթնամթերքի հետագծելիության և որակի վերահսկման համակարգին ծանոթանալու նպատակով: Կողմերը համաձայնել են երկու երկրների տեղեկատվական համակարգերի ինտեգրման անհրաժեշտությանը։ Դա զգալիորեն կհեշտացնի աշխատանքը և թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներին առցանց հետևել սահմանի հատման, հավաստագրերի չհանման փաստերին և օպերատիվ արձագանքել խախտումներին։
Բանակցությունների ավարտին Սերգեյ Դանկվերտը և Պետրոս Մարտիրոսյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի գործարար ու առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, վերահաստատել համագործակցությունն առաջանցիկ կերպով զարգացնելու մտադրությունը: