Հասարակություն

ՀՀ քաղաքացիություն է ստացել ավելի քան 3200 բռնի տեղահանված

ԼՂ-ից բռնի տեղահանված 4918 չափահաս անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, դիմումը ետ է վերցրել 83-ը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Ըստ ՆԳՆ-ի՝ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է ստացել 3226 չափահաս անձ։ 

Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 115․359 անձ, այդ թվում՝ 30․306 անչափահաս։

Հայկ Մագոյան