Հասարակություն

Հրազդանի նոր աղբավայրը հատուկ նշանակության տեխնիկաներ կունենա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում կառուցված Հրազդանի նոր սանիտարական աղբավայր այցելության շրջանակներում հանդիպել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) անդամ երկրների դեսպաննությունների ներկայացուցիչներին՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Ներկայացվել են կատարված աշխատանքները, ծրագրի շրջանակներում ձեռք բերված հատուկ նշանակության տեխնիկաները, նոր աղբատար մեքենաները, նոր աղբամանները։