Հասարակություն

23-ամյա Սիրարփիի համար բարություն գործելն ավելի կարևոր է, քան օրվա իր բաժին լատեն

Իսկ դուք գիտեի՞ք, որ Yandex Go հավելվածն ունի նոր՝ «Օգնենք միասին» բաժին, որը մեկտեղում է ուղևորությունն ու բարեգործությունը: Կասեք՝ ինչպե՞ս, հիմա ասեմ: 

Yandex Go հավելվածի նոր՝ «Օգնենք միասին» բաժնի միջոցով օգտատերերը կարող են որոշակի գումար փոխանցել աջակցության համար, որը կավելացվի ընթացիկ ուղևորության արժեքին, և այդ կերպ կմասնակցեն տարբեր բարեգործական նախաձեռնությունների: Yandex Go-ն իր հերթին յուրաքանչյուր ամսվա վերջում կկրկնապատկի նվիրատվությունների միջոցով հավաքված գումարը՝  մեծացնելով իր ներդրումը բարեգործական կազմակերպություններին։
Բոլոր միջոցները ուղղվում են ՆԻԿԱ հիմնադրամին՝ ծրագրի ենթակառուցվածքի գործընկերոջը, որը դրանք հավասարաչափ փոխանցում է Հայաստանի չորս բարեգործական կազմակերպության՝ «Շտապիր դեպի բարին», «Սիթի օֆ Սմայլ», «Հայ մայրեր» և VIVA։ 

«Հայկական ժամանակ»-ի՝ «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում անցկացրած հարցումը ցույց տվեց, որ Yandex Go-ի ծառայություններից օգտվող շատ քաղաքացիներ դեռևս չգիտեն հավելվածի նոր հնարավորության մասին, սակայն նրանք խոստացան հետագայում ուսումնասիրել և հնարավորության դեպքում միանալ նախաձեռնությանը: 

Նկատենք, սակայն, որ հարցվողների զգալի մասն էլ ոչ միայն լավ տեղեկացված է հավելվածի նոր՝ «Օգնենք միասին» բաժնի մասին, այլև հասցրել է միանալ դրան, ունենալ թեկուզ չնչին, բայց կարևոր ներդրում բարեգործության համար: 

23-ամյա Սիրարփի Մաթևոսյանին, որը ուսանողուհի է, նաև աշխատում է, օրվա խիտ գրաֆիկը կազմակերպելու հարցում միշտ օգնության է հասնում Yandex Go հավելվածը: Սիրարփին պատահաբար է բացահայտել հավելվածի նոր  հնարավորության մասին ու մինչև օրս պարտադիր յուրաքանչյուր ուղևորության ժամանակ չի մոռանում բարեգործության կատարել: 

«Մի օր խճճվել էի Yandex Go հավելվածում, երբ պատահաբար միացել էի «Помогаем вместе»՝ «Օգնենք միասին» բաժնին: Մի քիչ փորփրելուց հետո հասկացա՝ խոսքն ինչի մասին է, բայց նաև վարորդից հետաքրքրվեցի, որը բավական ինֆորմացիա տվեց, ու այդ օրվանից որոշեցի միանալ բարեգործական ակցիային: Սկզբում բաժանորդագրվել էի ընդամենը 50 դրամի, հետո՝ 100 դրամի, հիմա արդեն հասցրել եմ 500 դրամի, երբեմն անգամ օրվա լատեից հրաժարվելու գնով (- հեղ. ծիծաղում է): Բարությունը երբեմն լատեից կարևոր է, ասեմ ձեզ նաև՝ օգտակար)»,- մեզ հետ զրույցում ասում է Սիրարփին:

Իսկ ովքեր դեռևս չգիտեն հավելվածի նոր հնարավորության մասին, կամ Սիրարփիի նման պատահական առիթներ չեն ունեցել դրան ծանոթանալու, նշենք, որ աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընդամենը ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ, որից հետո օգտատերը բաժանորդագրվում է նվիրատվությանը, իսկ տվյալ գումարն ավելացվելու է յուրաքանչյուր ուղևորության արժեքին: Որպեսզի գործառույթն աշխատի, պատվիրելիս հարկավոր է ընտրել վճարման եղանակը՝ նշելով հավելվածում կցված բանկային քարտը: Նվիրատվության բաժանորդագրումը կարելի է միացնել և անջատել ցանկացած պահի՝ հավելվածի ձախ անկյունում գտվող ընտրացանկի միջոցով:

Արդեն 4366 մարդ է միացել Yandex Go-ի «Օգնենք միասին» բաժնին և ամեն օր իր փոքրիկ ներդրումն է ունենում բարության «մեծ աշխարհում»:

Սակայն սա Yandex Armenia-ի միակ բարեգործական նախագիծը չէ. դեռ անցյալ տարվա օգոստոսին ընկերությունը Հայաստանում սկսեց մշտական սոցիալական ծրագիր՝ անվճար ուղևորություններ տրամադրելով բարեգործական կազմակերպություններին: Ծրագրի շրջանակում ամեն ամիս բարեգործական 4 հիմնադրամ ստանում է 230 հազար դրամ ուղևորությունների բյուջե, որը բաշխում են՝ ելնելով կարիքներից: 

VIVA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, ղեկավար Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝ այդ օրվանից Yandex Armenia-ն իրենց կողքին է ամենակարևոր պահերին:

«Մեր հիմնադրամը բաղկացած է 500-ից ավելի բժիշկներից, ունենք շուրջ 1000 կամավոր, ՀՀ բոլոր մարզերում հիվանդանոցներին օգնում ենք սարքավորումներով, զբաղվում բժիշկներին վերապատրաստելով, մարզերում և Երևանում երեխաներին առաջին օգնություն սովորեցնելով և անվճար բժշկական օգնություն և խորհրդատվություն տրամադրելով: Ունենք ծրագիր, որի շրջանակում մեր բժիշկները այցելում են ծանր հիվանդներին: Yandex Go-ն մեր գործը հեշտացրեց՝ կազմակերպելով նրանց տեղափոխումը: Շատ ժամանակ մեզ դիմող ծնողները մարզերից են, որոնք անապահով են և այդքան գումար չունեն՝ իրենց երեխայի տեղափոխությունը, զննումը կազմակերպելու համար: Մենք նրանց բերում ենք գյուղերից, հասցնում հիվանդանոցներ, ու ծառայությունը Երևանում կազմակերպում է վերջիններիս տեղաշարժը, այցելությունը ամենատարբեր հիվանդանոցներ և բուժզննման ամբողջ ընթացքում, կարելի է ասել, հոգատար կերպով մեր շահառուների կողքին է»,- նկատում է Տատյանա Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Yandex Go-ն շատ մեծ գործ է արել Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանման հարցում:

«Մեր ֆոնդը՝ բժիշկներով հանդերձ, 7 օր և 7 գիշեր գտնվել է Գորիսում և ընդունել արցախցիներին: «Yandex Go»-ն տեղահանված մեր բոլոր հայրենակիցներին անվճար հասցնում էր Երևան և մարզեր, էլ չասեմ, որ մեր բոլոր բեռները՝ բժշկական պարագաներ, դեղեր և այլ հիգիենայի պարագաներ, ինչը տեղափոխելը սարսափելի մեծ ծախսեր էր ենթադրում, ընկերությունը վերցրել է իր վրա. խոսքը մի քանի միլիոն դրամ գումարի մասին է: Սա շատ է մոտիվացնում մեզ՝ բժիշկներիս, որպեսզի էլ ավելի մեծ նվիրվածությամբ աշխատենք: Ես իսկապես շատ շնորհակալ եմ ընկերությունից այս նախաձեռնության համար»,- ասում է նա:

Վերջինս նաև նշում է՝ յուրաքանչյուր տեղ, որտեղ կա «Yandex Go», այնտեղ հասանելի է նաև ծրագիրը. «Մենք մեր բժիշկների թիմով ամիսը 2 անգամ գնում ենք սահմանամերձ գոտիներ, ընդունում մարդկանց, հաճախ ճանապարհներին ամենատարբեր խնդիրների ենք հանդիպում տրանսպորտի հետ կապված, կրկին մեզ օգնության են հասնում ու բժիշկներին շատ արագ տեղ հասցնում: Ընկերությունը միշտ մեր կողքին է՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում»:

© Գովազդ։

Նյութն ամբողջությամբ կարող եք ընթերցել «Հայկական ժամանակ»-ում։