«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և ոչ թանկարժեք քարերի, միներալների հետազոտությունների համար նախատեսված նորագույն սարքավորումներով և էտալոնային նմուշներով:
Նոր սարքերը հնարավորություն են ընձեռում հայտնաբերել մետաղի կամ համաձուլվածքի հաստ շերտի տակ առկա այլ համաձուլվածքները ՝ առանց վերջիններիս վնասման, ինչը շատ կարևոր հանգամանք է թանկարժեք զարդերի և ոսկու ձուլակտորների փորձաքննություն իրականացնելիս:
Նոր սարքավորումների ձեռք բերումը թույլ է տալիս նոր ցուցանիշների որոշման շնորհիվ՝ առավել հանգամանալից հետազոտություններ իրականացնել և միաժամանակ էականորեն կրճատել փորձաքննությունների ժամկետները: