Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Անահիտ Ավանեսյանը բարձր մակարդակի հանդիպմանը վերահաստատել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողության առաջնագծում տարվող աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է, որն այսօր վերաբերում է ողջ մարդկությանը:
Նախարար Անահիտ Ավանեսյանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի թեմայով:

Նա ներկայացրել է հայաստանյան ռազմավարությունը, անդրադարձել կրթական և իրազեկման շրջանակում իրականացվող աշխատանքներին. «Հայաստանը հետևողականորեն մշակել և իրականացրել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին ուղղված ազգային ծրագրեր, որոնք առնչվում են համապատասխան շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը, առողջապահական հաստատություններում վարակների կանխարգելմանն ու վերահսկմանը, հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստրի ստեղծմանն ու մշտադիտարկմանը»:

Անահիտ Ավանեսյանը բարձր մակարդակի հանդիպմանը վերահաստատել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողության առաջնագծում տարվող աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը:

«Այսպես կոչված «լուռ համաճարակի» կանխարգելումը պահանջում է միջոլորտային համագործակցություն` ապահովելով տարբեր գերատեսչությունների համատեղ և արդյունավետ աշխատանքը «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ»,- նշել է նախարարը: