Հասարակություն

«Նա մերժեց իմ բոլոր խնդրանքները»․ նախարար

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականին։ 

«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- գրել է Մինասյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։