Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին հատկացնել շուրջ 318․8 մլն դրամ՝ առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով: Գումար կհատկացվի ներքոնշյալ ծրագրերի համար:
Լոռու մարզ՝ Ալավերդի բնակավայրի Թումանյան փողոցի հենապատերի, մայթերի և երթևեկելի մասի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Սանահին կայարան թաղամասի բակերի, Թումանյան փողոցի 5-րդ և 6-րդ շենքերի բակերի, Քարկոփ բնակավայրի 630 մ. երկարությամբ փողոցի և բակային տարածքների բարեկարգման և ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Սանահին կայարան թաղամասի խմելու ջրի ջրագծերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Սանահին կայարան թաղամասի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների և ինը շքամուտքերի, Թումանյան փողոցի երկու բազմաբնակարան շենքերի հինգ շքամուտքերի առաջին հարկերի, Քարկոփ բնակավայրի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների, ինը շքամուտքերի վերանորոգման և մեկ բազմաբնակարան շենքերի հիմքերի ուժեղացման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Սանահին կայարան թաղամասի, Թումանյան փողոցի բազմաբնակարանային շենքերի և Քարկոփ բնակավայրի կոյուղու ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Սանահին կայարան թաղամասի, Թումանյան փողոցի բազմաբնակարանային շենքերի և Քարկոփ բնակավայրի կոյուղու ցանցի կառուցման աշխատանքներ:
Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի ժամանակավոր կամուրջի կառուցման աշխատանքներ, Դիլիջան բնակավայրի Էմմա Ծատուրյան փողոցի սկզբնամասում հեղեղված հենապատի վերականգման աշխատանքներ, Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Կիրանց բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Կիրանց բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի հենապատի կառուցման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի համայնքի Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերի ճանապարհի հենապատերի վերականգնման աշխատանքների ձեռքբերում, Ճամբարակ բնակավայրի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատի և փլված կամուրջի վերանորոգման աշխատանքներ:
Սյունիքի մարզ՝ Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի գազամատակարարման համակարգերի շինհավաքակցման աշխատանքների ձեռքբերում: