Հասարակություն

Սիրվարդ Գևորգյանը կարգապահական հանձնաժողովի անդամ է նշանակվել

ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը Կառավարության այսօրվա նիստում նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովի անդամ էր արդարադատության փոխնախարար Մկրտչյանը, ով սակայն այս տարվա ապրիլին ազատվել է պաշտոնից: Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամի, ով կներկայացնի արդարադատության նախարարությունը:

Որոշումն ընդունվել է չզեկուցվող հարցերի թվում, իսկ ներկայացնողը եղել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։