Հասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին տրվող աջակցությունը կընդլայնվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին տրվող աջակցության նախագծերում փոփոխություններ է իրականացրել, որով կընդլայնվի աջակցության շրջանակը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ընդլայնվում են ուսանողներին մինչև իրենց ուսումնառության ավարտը աջակցության հնարավորությունները․

«Այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով։ 2025-2026 ուստարվանից նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի կամ ՄՈԳ-ի շեմ առնվազն 75%-ի չափով, որը թույլ կտա խրախուսել առաջադիմությունը, ավելի լավ մասնագետ դառնալ և մրցունակ լինել ընտրած ոլորտում»,- ասաց Անդրեասյանը՝ նշելով, որ այս փոփոխությամբ հանվում է ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը, որի անհրաժեշտությունն, ըստ նախարարի, արդեն չկա։

Ըստ նրա՝ սահմանաչափի վերանայումը հնարավորություն կտա, որ 100% փոխհատուցում ստանան բոլոր այն դեպքերով, որտեղ նախորդ տարվա այս դրույթի պատճառով ամբողջական փոխհատուցում չէր ձևավորվում։

Մանրամասները՝ տեսանյութում