Կառավարությունը 5 տարի ժամկետով Արմեն Գրիգորյանին հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
Սեպտեմբերի 6-ին տեղի էր ունեցել համալսարանի խորհրդի նիստը, և առաջադրված 4 թեկնածուից ընտրվել էր Արմեն Գրիգորյանը՝ 19 կողմ ձայնով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Գրիգորյանը նոր մարդ չէ բուհում, եղել է ռեկտորի պաշտոնակատար և արդարացրել իրեն այդ ընթացքում։
Նորընտիր ռեկտորը շնորհակալություն է հայնտել վստահության համար՝ ասելով, որ ջանքերը կենտրոնացնելու է կառավարության սահմանած ռազմավարական թիրախներն ապահովելու, մասնավորապես, համալսարանը միջազգային վարկանիշային աղյուսակներում առաջ մղելու համար։