Ֆինանսներ

2025թ. բյուջեում որքա՞ն գումար է նախատեսված ԼՂ-ից տեղահանվածների համար

2025թ․ պետական բյուջեի նախագծով նախատեսված է ֆինանսական միջոցներ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության օժանդակության համար։

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ բյուջեի նախագծում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար 2025թ․ նախատեսվել են տարբեր օժանդակության ծրագրեր, այդ թվում՝

· Կրթության ոլորտի գծով՝ 1,133.4 մլն դրամի չափով, որից՝ 930.6 մլն դրամը՝ ՀՀ-ում կրթություն ստացող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, 202.8 մլն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով:

· Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գծով՝ 42,067.5 մլն դրամի չափով, այդ թվում.

- «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցություն» միջոցառման գծով՝ 35,000․0 մլն դրամ,

- «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառման գծով՝ 7,067.5 մլն դրամ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ընդգրկված են նաև «Կենսաթոշակային ապահովություն», «Ժողովրդագրական վիճակի բարելավում», «Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում», «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն», «Զբաղվածություն» ծրագրերում և սոցիալական ոլորտի մի շարք այլ միջոցառումներում:

Ա.Գ.