Հասարակություն

Վառելիքի պահեստում պայթյունից 1 տարի անց դեռ մեղադրյալներ չկան

2023-ի սեպտեմբերի 25-ին ԼՂ-ի Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից Հայկազով տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը խլեց 219 մարդու կյանք, անհետ կորած է համարվում 22 հոգի, ավելի քան 290 անձ ստացավ մարմնական վնասվածքներ։ 

Պայթյունից հետո քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Radar Armenia-ին ՔԿ-ից փոխանցեցին, որ այն դեռ նախաքննության փուլում է. «2023թ. հոկտեմբերի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել դրա պահպանման պարտականությունը․ եթե այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է 4-8 տարի ազատազրկմամբ)»։

Ողբերգական դեպքից մեկ տարի անց անգամ մեղադրյալ չկա. «Դեռ քրեական հետապնդում չկա հարուցված»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հայկ Մագոյան