Հասարակություն

Գրիգորյանը Նիդեռլանդներում անդրադարձել է Հվ. Կովկասի անվտանգային իրավիճակին

Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Յոստ Ֆլամանդի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների շուրջ՝ ընդգծելով տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Անդրադարձ է նաև կատարվել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու առկա մարտահրավերներին: