Հասարակություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9 %-ով։

Արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են 13.7 %-ով,

Շինարարության ծավալները՝ 16.2 %-ով,

Առևտրի շրջանառությունը՝ 20.4 %-ով,

Ծառայությունների ծավալը՝ 5.2 %-ով,

Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0.6 %-ով,

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 70.9 %-ով, որից

Արտահանումը՝ 2.1 անգամ,

Ներմուծումը՝ 86.8 %-ով ։