Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանականների հանդիպումը Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, հեռահաղորդակցության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր:
Տեղի է ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը Սիսակ Գաբրիելյանի և Էլիսո Բոլքվաձեի համանախագահությամբ:
Քննարկվել են հայ-վրացական մշակութային ոլորտն ընդգրկող մի շարք հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է մշակութային դիվանագիտության դերը հայ-վրացական հարաբերությունների զարացման համատեքստում: Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ նիստի օրակարգային հարցերը: