Հասարակություն

Հայկ Մամիջանյանի ծառայողական մեքենան տարվել է ոստիկանություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ծառայողական մեքենան տարվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Radar Armenia-ի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանությունից միջադեպի վերաբերյալ հայտնեցին. «Սեպտեմբերի 25-ին ժամը 02․15-ին Երևանի կենտրոնում ծառայություն իրականացնող պարեկները Թաիրով փողոցում նկատել են, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարել է հանդիպակաց երթևեկելի գոտով։ Պարզվել է, որ մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում։

ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124 հոդ 18-րդ և 126 հոդ 1-ին մասերով նախատեսված արարքների համար վարորդի նկատմամբ կազմվել են արձանագրություններ»։

Մեր տեղեկություններով, Հայկ Մամիջանյանը մեքենայում չի եղել։

Փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաև պատգամավորից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։