Հասարակություն

Աշխատանքի տոնավաճառ՝ Հրազդանում

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-14:30 Հրազդան քաղաքում (հասցե՝ Սահմանադրության հրապարակի հարակից պուրակ) տեղի կունենա «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է գործատուներին, աշխատանք փնտրողներին, մասնագիտական ուսումնական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերին միավորել մեկ հարթակում, կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպում և անմիջական շփում, մասնակիցներին ծանոթացնել աշխատաշուկայի զարգացման միտումներին, խթանել զբաղվածության մակարդակի բարձրացումը:

Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության և Ջի Այ Զեթ կազմակերպության համագործակցությամբ:

Աշխատուժի պահանջարկ ունեցող արտադրության, սպասարկման և այլ ոլորտների 20-ից ավելի գործատուներ միջոցառման ժամանակ կներկայացնեն 150-ից ավել թափուր աշխատատեղեր։

Ակնկալվում է աշխատանք փնտրողների ակտիվ մասնակցություն:

Գործատուներին կտրամադրվի առանձին տաղավար, որտեղ կներկայացվի ընկերության առկա և կանխատեսվող թափուր աշխատատեղերը, ինչպես նաև կազմակերպությունում մասնագիտական առաջընթացի և զարգացման հնարավորությունները:

Հատուկ առանձնացված գոտում բոլոր գործատուները հնարավորություն կունենան՝ դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու իրենց կազմակերպությունում աշխատելու ցանկություն ունեցող այցելուների հետ։

Տոնավաճառը լավ հնարավորություն է՝ հանդիպելու մասնագետների, որոնք կարող են դառնալ ընկերությունների ապագա աշխատողները:

«Աշխատանքի տոնավաճառ»-ին մասնակցությունն անվճար է և՛ գործատուների, և՛ աշխատանք փնտրողների համար։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչություն՝ 060652701 հեռախոսահամարով: