Հասարակություն

Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ դուրս է բերվել մոխրացած 2 դի

Սեպտեմբերի 25-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Mercedes և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «06»-ը բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել։ Փրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո այնտեղ հայտնաբերել են 2 մոխրացած դի։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։