Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնի է պահում, թե քանի ռուս սահմանապահ է ծառայություն իրականացնում հայ թուրքական, և քանիսը՝ հայ իրանական սահմանին։
Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել են, որ Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողների թվաքանակի մասին տեղեկությունը «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն՝ դասվում է պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ չի կարող տրամադրվել։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն նույն մեկնաբանությամբ տեղեկություն չտրամադրեց նաև, թե քանի ռուս սահմանապահ է դուրս եկել «Զվարթնոց» օդանավակայանից։
Նշենք՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, կարևոր քայլ համարելով «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս գալը, մոտավոր թիվ էր նշել՝ «մի քանի հազար ռուս սահմանապահ»։
Հայկ Մագոյան