Վրացական փողոցում մեքենաների հրկիզման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել, Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Քաղաքացուց հաղորդում է ստացվել սեպտեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 01․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում, իր բնակության վայր հանդիսացող շենքի բակում կայանված, իրեն պատկանող մարդատար ավտոմեքենայի հրկիզման, դրա հետևանքով տրանսպորտային միջոցի կողքին կայանված երկու այլ ավտոմեքենաների վնասման և նյութական վնասներ պատճառվելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի և վնասված ավտոմեքենաների զննություն, առաջնային քննչական այլ գործողություններ։ Միջոցներ են ձեռնարկվում վարույթի շրջանակներում ավտոմեքենաների շրջանում առաջացած հրդեհի պատճառները պարզելու, հնարավոր հրկիզման հանգամանքները ստուգելու ուղղությամբ»,- հայտնեցիմ գերատեսչությունից։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհ էր բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած BMW (վարորդ՝ Մ․ Ա․), Honda (վարորդ՝ Հ․ Կ․) և Opel մակնիշների ավտոմեքենաներում։