Հասարակություն

Եվս 2.7 մլն եվրո վարկ՝ Գյումրու կենտրոնի վերափոխման համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունը։

Նախագծով նախատեսվում է բանկից ներգրավել հավելյալ 2,720.000 եվրոյի չափով վարկ` Գյումրի քաղաքի Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության ապահովման համար: Վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028 թվականի ավարտը: Վաչե Տերտերյանի խոսքով համաձայնագրով ամբողջ ցանցի ոչ թե հատվածական, այլ համալիր վերափոխում է նախատեսվում:

Պատգամավորների` Գյումրու լուսավորության, ջրամատակարարման, ճանապարհաշինարարական համակարգերի փոխկապակցվածությանը, համաձայնագրի ժամկետի երկարաձգման նպատակահարմարությանը վերաբերող հարցերի առնչությամբ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: